Նեյմար. Մի օր կցանկանայի խաղալ ԱՊԼ-ում

17:41 20.03.2017

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ կցանկանար խաղալ անգլիական Պրեմիեր-լիգայում.

«Ինձ դուր է գալիս անգլիական թիմերի խաղաոճը, և ով գիտե, մի օր կցանկանայի խաղալ այնտեղ, այո:

Ինձ դուր են գալիս այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը», որոնք միշտ պայքարում են չեմպիոնության համար:

Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար աշխատել այնպիսի մարզիչների ղեկավարությամբ, ինչպիսիք են Մոուրինյուն և Գվարդիոլան:

Ոչ ոք չգիտի, թե ով կհաղթի, թե ով կլինի Անգլիայի չեմպիոնը, նույնպես նախապես հայտնի չէ: «Լեսթերը» սրա հիանալի օրինակն է»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Share |

Լրահոս