ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ Լիոնի նկատմամբ (տեսանյութ)

01:57 20.03.2017

Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»:

Հանդիպման արդեն 6-րդ րոպեին Լակազետն առաջ է մղել «Օլիմպիկին»:

Ֆրանսիայի գործող չեմպիոնն առաջին խաղակեսում լուծել է խնդիրը. 34-րդ և 40-րդ րոպեներին համապատասխանաբար Ռաբիոն և Դրաքսլերը գոլ են խփել:

Այս հաղթանակից հետո փարիզյան թիմը 62 միավորով 2-րդ հորիզոնականում է, «Լիոնը» 50 միավորով 4-րդն է: 

Share |

Լրահոս