Տոտենհեմը 95 տարվա մեջ 1-ին անգամ հաղթել է ԱՊԼ-ի 10 տնային խաղում անընդմեջ

14:15 20.03.2017

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթել է «Սաութհեմփթոնին» (2:1):

Սա լոնդոնյան թիմի 10-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր ԱՊԼ-ում մեկ մրցաշրջանի ընթացքում, և այս ցուցանիշը «Տոտենհեմը» գրանցել է 1921/22 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: Այն ժամանակ այդ սերիան բաղկացած է եղել 11 խաղից:

Վերջին անգամ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ Պրեմիեր-լիգայում միավոր է կորցրել հոկտեմբերի 29-ին՝ «Լեսթեր Սիթի» հետ խաղում (1:1):

28 տուրից հետո «Տոտենհեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

Share |

Լրահոս