Էմերի. ՊՍԺ-ն ապացուցեց, որ Բարսելոնայում կրած պարտությունը պատահականություն էր

12:07 20.03.2017

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիոնի» նկատմամբ (2:1) Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում.

«Տնային յուրաքանչյուր խաղ մեզ համար առանձնահատուկ է, և մենք միշտ ցանկանում ենք հաղթել՝ հանուն երկրպագուների:

Խաղի ծանր մեկնարկից հետո, երբ «Լիոնն» ուժեղ ճնշում գործադրեց և գոլ խփեց, մենք կարողացանք նախ հավասարեցնել հաշիվը, այնուհետև նաև հաղթանակի հասնել:

«Մոնակոն» վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, այդ իսկ պատճառով մեզ համար այսօր շատ կարևոր էր հաղթելը: Մենք դեռևս պայքարում ենք Լիգա 1-ում, լիգայի Գավաթում և Ֆրանսիայի Գավաթում հաղթանակի հասնելու համար:

Ձմեռային դադարից հետո մենք 19 խաղ ենք անցկացրել, որից 16-ում հաղթել ենք, 2-ն ավարտել ենք ոչ-ոքի հաշվով և մեկ պարտություն ենք  կրել՝ «Բարսելոնայից»: Բայց այդ խաղը մեզ ամբողջ մրցաշրջանում կհիշեցնեն: Մենք ապացուցեցինք, որ այդ ջախջախումը պատահականության արդյունք էր և մեր թիմը լավ է խաղում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս