Վալենսիայի հետ խաղում Մեսսին ձևակերպել է 100-րդ դուբլը

11:34 20.03.2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական ձեռքբերումն է գրանցել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի` «Վալենսիայի» հետ խաղում (4:2):

29-ամյա ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ, որը նրա համար 100-րդն է «կապտանռնագույնների» կազմում պաշտոնական խաղերում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Պրիմերայի 25 հանդիպման` դառնալով 25 գոլի հեղինակ: Բացի այդ, նա կատարել է 8 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս