Զիդանի որդին չի իրացրել 11 մետրանոցը և հեռացվել է դաշտից

11:25 20.03.2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին` Էնցո Ֆերնանդեսը, Սեգունդայի 30-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» երկրորդ թիմի հետ հանդիպման 14-րդ րոպեին չի իրացրել 11 մետրանոց հարվածը, իսկ հանդիպման վերջնամասում հեռացվել է դաշտից` ստանալով երկրորդ զգուշացումը:

«Արքայական ակումբի» երկրորդ թիմը պարտվել է 1:2 հաշվով:

21-ամյա ֆրանսիացին «սերուցքայինների» պահեստային թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, իսկ գլխավոր թիմում հանդես է եկել միայն մեկ անգամ` Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի` «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ:

Share |

Լրահոս