Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստությունը

18:47 20.03.2017

Մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այսօր կայացած վերականգնողական թեթև մարզմանը մասնակցում էին 16 ֆուտբոլիստներ:

Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին կմիանան այսօր երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին՝ մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Share |

Լրահոս