Գրիզման. Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հանդես գալ բարձրակարգ ակումբում

23:49 20.03.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառում, որ մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը` տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ:

«Չեմ պատրաստվում լքել «Աթլետիկոն» ՊՍԺ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի համար: «Ռեալ» կամ «Բարսելո՞նա». ինչո՞ւ ոչ: Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանք է` լինել, օրինակ, «Բավարիայի» ֆուտբոլիստ: 

Թեպետ հիմա ես ինձ այլ ակումբում չեմ տեսնում: Ես երջանիկ եմ Իսպանիայում: Ամեն դեպքում, իմ ապագան կախված չէ Դիեգո Սիմեոնեից: Օրերից մի օր նա կլքի թիմը, սակայն դա չի նշանակում, որ մեզ չի կարելի բաժանել»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca-ն:

Share |

Լրահոս