Իտալական ԶԼՄ-ներ. Բարսելոնան առաջարկով դիմել է Ալեգրիին

20:41 20.03.2017

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբը:

Ինչպես տեղեկացնում է Premium Sport-ը, կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարել մասնագետի հետ և իտալացուն առաջարկել տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձ:

Իտալացու գործող պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ լրանում է 2018 թվականին: 

«Կապտանռնագույնների» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ կլքի պաշտոնն ընթացիկ մրցաշրջանից հետո:

Share |

Լրահոս