Կիոկուշին կարատե. Ոսկե և արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում (լուսանկարներ)

20:09 20.03.2017

Մարտի 18-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը,- տեղեկացնում է Հայաստանի կիոկուշինի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը 15 մարզիկ-մարզիչներից բաղկացած անձնակազմով՝ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզիչներ Արմեն Գրիգորյանը և Հովհաննես Սարգսյանը, պատիվ ունեցավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Նախադեպը չունեցող մրցաշարին հայ մարզիկները մեկնեցին անվճար հիմունքով, ինչպես և խոստացել էր ֆեդերացիան: Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները՝

Գևորգ Գևորգյան - 1-ին տեղ,

Հովհաննես Կալբուխյան - 2 -րդ տեղ:

Ֆեդերացիան առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Բեռլինի և Կիևի իր հավատարիմ ընկերներին, որոնք մեծ ուշադրության են արժանացրել մեր հայ մազիկներին:

Share |

Լրահոս