Մանչեսթեր Յունայթեդը մինչմրցաշրջանը կանցկացնի ԱՄՆ-ում

19:20 20.03.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է, թե որտեղ է ակումբն անցկացնելու գալիք մրցաշրջանի նախապատրաստական հավաքը:

Նշվում է, որ «կարմիր սատանաները» ուսումնական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ի 5 քաղաքներում: «Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական հանդիպումներ կանցկացնի Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում և Վաշինգտոնում:

«Հյուսիսային Ամերիկա այցելությունն ակումբին կտա լավագույն նախապատրաստությունը գալիք մրցաշրջանին` օգտագործելով առաջնակարգ մարզական կենտրոնները»,- ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդի խոսքն է մեջբերում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:

 

Share |

Լրահոս