Մոուրինյու. Բավարիան հաղթում է` ձեռք բերելով Բորուսիայի առաջատարներին

21:57 20.03.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ այսօր ոչ մի ակումբ չի կարող իշխել Անգլիայում, ինչպես իշխել են «կարմիր սատանաները» Ալեքս Ֆերգյուսոնի օրոք:

«Անգլիայում ակումբները ֆինանսապես այնքան ուժեղ են, որ տրանսֆերային շուկան բաց է յուրաքանչյուրի համար: Գիտե՜ք, թե ինչու է «Բավարիան» ամեն տարի նվաճում Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Պարզապես մյունխենյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերում Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներին: Սկզբում Գյոտցեին, հետո Լևանդովսկուն, որից հետո Հումելսին:

Ես այժմ գլխավորում եմ մեծագույն ակումբ, որը հաջողության համար այդպիսի քայլի չի դիմի: Ոչ մի ակումբ, լինի դա ՄՅՈւ-ն, «Լիվերպուլը» կամ «Մանչեսթեր Սիթին», այժմ չի կարող իշխել ԱՊԼ-ում: Այստեղ ամեն ինչ այլ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Share |

Լրահոս