Վենգեր. Ապագաս կախված չէ ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելուց

23:25 20.03.2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ապագան պարտադիր չէ, որ պետք է կապ ունենա թիմի` Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում լավագույն քառյակում զբաղեցնելու հետ:

«Պարտադիր չէ, որ իմ ապագան կապված լինի Պրեմիեր լիգայում «Արսենալի»` լավագույն քառյակում հայտնվելու հետ: Ես լավագույն քառյակում եմ եղել 20 անգամ: Գործն ամենևին էլ դրա մեջ չէ»,- Վենգերի խոսքն է մեջբերում The Independent-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 50 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս