Պիզելի. Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս

00:04 21.03.2017

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վաղը` մարտի 21-ին կմիանա ընտրանուն: 

Ֆուտբոլիստն Instagram-ի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար և գրառում կատարել.

«Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս»,- գրել է Պիզելին:

Share |

Լրահոս