Մեկնարկել է Մանկական աթլետիկան դպրոցներում մարզական մասսայական միջոցառումը

15:35 24.03.2017

Երեկ՝ մարտի 23-ին, կայացել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառման երևանյան փուլը, որը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համատեղ:

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Միջոցառումն անցկացվել է «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում, որին մասնակցել են Երևան քաղաքի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նոր Նորք և Կենտրոն համայնքների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների թիմերը (5 տղա և 5 աղջիկ):

Մասնակիցներն ուժերն են չափել 7 մարզաձևերից՝ ցատկ տեղից, նիզակի նետում, գնդակի նետում, արգելավազք, երկար տարածության վազք և խաղային փոխանցավազք:

Ընդհանուր միավորների հաշվարկով հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի № 170 դպրոցի թիմը:

Նշենք, որ միջոցառումը լինելու է շարունակական և երևանյան փուլից հետո կանցկացվեն մարզային փուլերը:

Share |

Լրահոս

Loading...