Վրաստանը սեփական հարկի տակ պարտվեց, Թուրքիան հաղթեց Ֆինլանդիային (տեսանյութ)

22:51 24.03.2017

Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Վրաստանը սեփական հարկի տակ ուժերը չափեց Սերբիայի, իսկ Թուրքիան` Ֆինլանդիայի հետ:

Սերբիայի ընտրանին կամային հաղթանակ տարավ, իսկ Թուրքիան առաջին խաղակեսի սկզբնամասում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպասը:

Վրաստան-Սերբիա` 1:3

Գոլերը` Կաչարավա (5) - Տադիչ (45, 11 մետրանոց), Միտրովիչ (64), Գաչինովիչ (86)

Թուրքիա-Ֆինլանդիա` 2:0

Գոլերը` Տոսուն (9, 13)

D խմբի աղյուսակը Վրաստան-Սերբիա խաղից հետո.

1. Սերբիա` 11 միավոր

2. Իռլանդիա` 10 

3. Ուելս` 6

4. Ավստրիա` 4

5. Վրաստան` 2

6. Մոլդովա` 1

 

I խմբի աղյուսակը մինչև Խորվաթիա-Ուկրաինա հանդիպումը.

1. Խորվաթիա` 10 միավոր,

2. Ուկրաինա` 8,

3. Թուրքիա` 8,

4. Իսլանդիա` 7,

5. Ֆինլանդիա` 1,

6. Կոսովո` 1

Share |

Լրահոս

Loading...