Նվիրված խաղով վստահ hաղթանակ. ղազախները շնչելու հնարավորություն չունեցան

21:51 26.03.2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն՝ հաղթելով 2:0 հաշվով:

______________________

Վերջ. հանդիպումն ավարտվեց. Հայաստանի հավաքականը Ղազախստանի ընտրանուն հաղթեց 2:0 հաշվով: Մխիթարյանի և Օզբիլիսի գոլերը ԱԱ-2018-ի ընտրական փուլի E խմբում Հայաստանի ազգային թիմի 2-րդ հաղթանակը պարգևեցին: Ցնծում են երկրպագուները, ցնծում են բոլորը: Շնորհակալություն Armsport.am-ի հետ այս հաղթանակը կիսելու համար:

90.Հանդիպման հիմնական ժամանակին ավելացվեց 3 րոպե:

88.Ղազախները պահ ունեին, սակայն չկարողացան իրացնել այն:

87.Վերջին փոխարինումը Ղազախստանի կազմում. Բաուրժան Իսլամխանի փոխարեն վերջին րոպեներին կմասնակցի Մաքսաթ Բայժանովը:

85.Մեր ֆուտբոլիստները շարունակում են վերահսկել գնդակի տեղաշարժը:

82.Փոխարինում ղազախների ընտրանում. Իսլամբեկ Կուատի փոխարեն խաղադաշտ է մտնում Վիկտոր Դմիտրենկոն:

80.Մեր ֆուտբոլիստները շատ վստահ և հանգիստ են գործում:

77.Փոխարինում Ղազախստանի կազմում. Երկեբուլան Տունգիշբաև՝ դուրս, Սերիկժան Մուժիկովը:

77.Տրիբունաներում շատ ուրախ մթնոլորտ է:

75.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, երկրորդ գոլըըըըըըըըըըը, Արաս Օզբիլիս, սա արդեն հաղթանակ է: Աջ եզրից հետևած փոխանցումից հետո Արասը հստակ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

73.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, հարգելի ընթերցողներ, գոոոոոոոոոոոոոոոոոոոլ. Հենրիխ Մխիթարյանը խառնաշփոթ իրավիճակում շուտ կողմնորոշվեց՝ հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկելով դարպասը:

70.Երկրորդ փոխարինումն է կատարում Արթուր Պետրոսյանը. Արթուր Սարկիսով՝ դուրս, Արազ Օզբիլիս՝ մուտք:

68.Մերոնք գրեթե ամբողջապես վերահսկում են գնդակի տեղաշարժը:

65.Հայաստանի հավաքականի կազմում Մարկոսի փոխարեն խաղադաշտ է մտնում Էդգար Մանուչարյանը:

63.Հենրիխ ՄԽիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Մալին:

61.Լավ կոմբինացիայից հետո Տագիբերգենը բարձր հարվածեց:

59.Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերն ավելի շատ են գնդակով:

57.Շատ լավ փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը բարձր հարվածեց:

54.Մարկոսին կենտրոնում գցելու համար դեղին քարտ ստացավ Տագիբերգենը:

53.Սույումբաևը սուր անկյունից շեղ հարվածեց:

52.Իսլամբեկ Կուատը հեռու տարածությունից շեղ հարված կատարեց:

49.Ձախ եզրից փոխանցումից հետո Հարոյանը գնդակը հանեց անկյունային: Անկյունայինի շատ վտանգավոր խաղարկումից հետո գնդակը դուրս եկավ դիմային գծից:

48.Ձախ եզրում Մխիթարյանն էր գնդակով տեղախփոխվեց փոքր-ինչ կենտրոն և անհաջող հարված կատարեց:

47.Տիգրան Բարսեղյանն էր նպաստավոր դիրքում, բայց չհացրեց հարվածել:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:

Վերջ. Առաջին խաղակեսն ավարտվեց. Հայաստան-Ղազախստան՝ 0:0. տեքստային ռեպորտաժը կշարունակենք 15 րոպե անց:

45+2.Տուգանայինից Մարկոսի փոխանցում-հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը:

45+1.Մարկոսը երկու եզրերից անկյունայիններ իրացրեց. անարդյունք:

45.Առաջին խաղակեսին ավելացվեց 2 րոպե:

44.Սարկիսովի փոխանցումից հետո Մխիթարյանը շատ լավ խաբքով հարմարեցրեց գնդակը և հուժկու հարված կատարեց. բարձր էր:

43.Առաջին խաղակեսի վերջնամասում տեմպը նվազել է:

40.Մարկոսի հետ ամեն ինչ կարգին է, նա պատրաստ է շարունակել խաղը:

39.Դեմքին ցավոտ հարված ստացավ Պիզելին. բժիշկները խաղադաշտում օգնություն են ցույց տալիս:

37.Մխիթարյաաաաաաաաաան, ախ, ինչպես գնդակը չհայտնվեց դարպասում: Պատ խաղարկելուց հետո Հենոն փոքր-ինչ սուր անկյունից հարվածեց. գնդակը դիպավ ձախ ուղղահայաց դարպասաձողին և դուրս եկավ դիմային գծից:

36.Մերոնք շատ են ապավինում հեռահար փոխանցումներին՝ դեպի Սարկիսովը:

34.Մրցակցի անկյունայինից հետո հայ պաշտպանները չեզոքացրին վտանգը:

30.Անկյունայինի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը հաղթեց օդային պայքարում, բայց հարվածը շեղ էր:

30.Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկոսը հարվածեց. գնդակն անդրադարձով դուրս եկավ անկյունային:

28.Նորից բախումից հետո ընկավ Արթուր Սարկիսովը. մրցավարը սիմուլյացիայի համար Սարկիսովին դեղին քարտ ցույց տվեց:

25.Մեր ֆուտբոլիստները սկսեցին ավելի շատ լինել գնդակով:

Ստադիոնի տրիբունաներով գեղեցիկ ալիքներ են անցնում:

22.Մխիթարյանն առաջ շարժվելուց հետո շեղ հարված կատարեց:

20.Հենրիխ Մխիթարյանը տուգանայինից շատ փափուկ հարված կատարեց. գնդակը դիպավ պատին:

19.Խորքից փոխանցումից հետո Սարկիսովը մեն-մենակ էր մնում դարպասապահի դեմ, նրան գցեց Սերգեյ Մալին՝ արժանանալով դեղին քարտի:

18.Հերթական խախտումը ր առաջին դեղին քարտը. զգուշացվեց Աբզալ Բեյսեբեկովը:

18.Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները շատ են խախտում կանոնները:

Արթուր Պետրոսյանը և Ալեքսանդր Բորոդյուկը ոտքի վրա են:

15.Մեկնարկում հյուրերն ավելի շատ են գնդակով. հայ ֆուտբոլիստներն ապավինում են հակագրոհներին:

13.Վիկտոր Դմիտրենկոն հարվածեց, Բեգլարյանը որսաց. մրցավարի օգնականը բարձրացրել էր դրոշակը. խաղից դուրս:

11.Մարկոսի հարվածը դիպավ պատին:

10.Տուգանայինի մատույցներում Մխիթարյանին գցեց, ամբողջ ստադիոնը ոտքի կանգնեց: Տուգանայինը նշանակված է:

9.Սարկիսովն էր գնդակով առաջ շարժվում, կարող էր փոխանցել ձախ, սակայն միայնակ գործել և կորցրեց գնդակը:

7.Մխիթարյանը միջին տարածությունից բարձր հարվածեց:

6.Անկյունայինի փոխանցումից հետո Արսեն Բեգլարյանը բռունցքներով հեռացրեց գնդակը:

5.Գևորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ է մտնում Տիգրան Բարսեղյանը:

3.Ափսոս... ամեն ինչ լուրջ է: Ղազարյանին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:

1.Առաջին իսկ րոպեին բախում. Գևորգ Ղազարյանը բախվեց մրցակցի դարպասապահի հետ և ընկավ: Կարծես թե լուրջ է, Ղազարյանը կանչում է բժիշկներին:

1.Հանդիպումը մեկնարկեց: Գնացինք:

Խաղը կենտրոնից սկսելու են ղազախները. սուլոցներ և «Հայաստան, հուփ տուր» վանկարկումներ:

19:56.Ոտքի՛, բարեկամներ, հնչում է ՀՀ պետական օրհներգը:

19:55: Հնչում է Ղազախստանի պետական հիմնը:

19:55.Ֆուտբոլիստները բարձր ծափահարությունների ներքո գալիս են խաղադաշտ:

19:50-ի դրությամբ տրիբունաները լեփ լեցուն չեն:

19:46.Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկին: Երկրպագուների տրամադրությունը բարձր է: Ստադիոնում են նաև փոքրաթիվ ղազախ երկրպագուներ:

19:42.Նախախաղային մարզումն ավարտեցին նաև ղազախները:

19:40.Հայ ֆուտբոլիստներն ավարտեցին նախավարժանքը և վերադարձան հանդերձարան:

19:35.Երկրպագուների հոսքը ստադիոն շարունակվում է:

«Red Eagles» և ՖԱՖ ֆան ակումբների անդամները ստադիոնի հյուսիսային և հարավային տրիբունաներում են: Տրիբունաները կիսով չափ լեցուն են:

19:16.Նախավարժանքի են դուրս գալիս նաև ղազախները:

19.15.Հայաստանի հավաքականի տղաները բուռն ծափահարությունների ներքո դուրս եկան մարզման:

____________________________________

Հայաստան - Ղազախստան

ԱԱ-2018. E խումբ, 5-րդ տուր
«Հանրապետական» ստադիոն, ժամը՝ 20:00
մրցավար՝ Ալեքսանդար Ստավրև

N

ՀԱՅԱՍՏԱՆ

N

ՂԱԶԱԽՍՏԱՆ

1

 Արսեն ԲԵԳԼԱՐՅԱՆ

22

Դավիդ ԼՈՐԻԱ

4

Տարոն ՈՍԿԱՆՅԱՆ

2

Սերգեյ ՄԱԼԻ

3

Վարազդատ ՀԱՐՈՅԱՆ

5

Իսլամբեկ ԿՈւԱՏ

5

Գաել ԱՆԴՈՆՅԱՆ

6

Երկեբուլան ՏՈւՆԳՈւՇԲԱԵՎ

20

Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

8

Աշխադ ՏԱԳՈւԲԵՐԳԵՆ

6

Գոռ ՄԱԼԱՔՅԱՆ

9

Բաուրժան ԻՍԼԱՄԽԱՆ (ա)

8

Մարկոս ՊԻԶԵԼԻ

13

Ազատ ՆՈւՐԳԱԼԻԵՎ

13

Կամո ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

16

Գաֆուրժան ՍՈւՅՈւՄԲԱԵՎ

10

Գևորգ ՂԱԶԱՐՅԱՆ

17

Տանատ ՆՈւՍԵՐԲԱԵՎ

18

Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ (ա)

18

Դմիտրի ՇՈՄԿՈ

11

Արթուր ՍԱՐԿԻՍՈՎ

21

Աբզալ ԲԵՅՍԵԲԵԿՈՎ

N

Պահեստայիններ

N

Պահեստայիններ

12

Գրիգոր ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

1

Ստաս ՊՈԿԱՏԻԼՈՎ

16

Անատոլի ԱՅՎԱԶՈՎ

12

Ալմաթ ԲԵԿԲԱԵՎ

2

Արթուր ՔԱՐՏԱՇՅԱՆ

3

Վիկտոր ԴՄԻՏՐԵՆԿՈ

7

Էդգար ՄԱԼԱՔՅԱՆ

4

Գրիրորի ՍԱՐՏԱԿՈՎ

9

Ռուսլան ԿՈՐՅԱՆ

7

Դմիտրի ՄԻՐՈՇՆԻՉԵՆԿՈ

14

Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

10

Ալեքսեյ ՇՉԵՏԿԻՆ

15

Հրայր ՄԿՈՅԱՆ

11

Սերիկժան ՄՈւԺԻԿՈՎ

17

Արտակ ԵԴԻԳԱՐՅԱՆ

14

Գեորգի ԺՈւԿՈՎ

19

Արտյոմ ՍԻՄՈՆՅԱՆ

15

Մաքսաթ ԲԱՅԺԱՆՈՎ

21

Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ

19

Ռոման ՄՈւՐԹԱԶԱԵՎ

23

Արաս ՕԶԲԻԼԻՍ

20

Մարդան ՏՈԼԵԲԵԿ

22

Էդգար ՄԱՆՈւՉԱՐՅԱՆ

23

Յուրի ԼՈԳՎԻՆԵՆԿՈ

 

Գլխ. մարզիչ

 

Գլխ. մարզիչ

 

Արթուր Պետրոսյան

 

Ալեքսանդր Բորոդյուկ

 

Share |

Լրահոս