Բալիյանի սպասարկած խաղում վրացիները 5 գոլ են խփել (տեսանյութ)

21:00 28.03.2017

Վրաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում է անցկացրել Լատվիայի հավաքականի հետ և ջախջախել 5:0 հաշվով:

Հանդիպումը սպասարկել է հայկական մրցավարական բրիգադը` Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Վերջինիս օգնել են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը:

Խաղի ընթացքում դուբլի հեղինակ են դարձել Ջանո Անանիձեն և Գեորգի Կվիլիտայան: Մեկ անգամ աչքի է ընկել Գեորգի Արաբիձեն:

Share |

Լրահոս

Loading...