Պատանի սուսերամարտիկները մասնակցել են աշխարհի առաջնությանը

15:21 05.04.2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ապրիլի 1-ից 4-ը կայացել է սուսերամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացրել են Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ՝ ճկասուսեր),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը տեղեկացրել է, որ Արմեն Դալլաքյանը նախնական փուլում 4 հաղթանակ է տարել և անցել հաջորդ փուլ, որտեղ առավելության է հասել հունգարացու նկատմամբ, ապա պարտվել ֆիլիպինցի մարզիկին և դուրս մնացել հետագա պայքարից: Դալլաքայանը 127 մարզիկի մեջ զբաղեցրել է 41-րդ տեղը:

Անահիտ Ալոյանը նույնպես հաղթահարել է նախնական փուլը՝ ունենալով 2 հաղթանակ: Սակայն, երկրորդ փուլում նա պարտվել է առաջին մրցակցին` ռումինացի մարզիկին: Ալոյանը 98 մասնակիցների մեջ 69-րդն էր: Այսօր Բուլղարիայի նույն քաղաքում մեկնարկել է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Share |

Լրահոս

Loading...