Կողոպուտի պատճառով Կոկեն զրկվել է 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցից

22:57 07.04.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Կոկեն դարձել է կողոպուտի զոհ,- հաղորդում է «marca»-ն:

Ապրիլի 6-ին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել: Անհայտը նրան սպառնացել է ատրճանակով, և Կոկեն ստիպված է եղել նրան հանձնել 70 հազար եվրո արժողությամբ ժամացույցը:

Գողը թաքնվել է մոտոցիկլի վրա:

Ֆուտբոլիստը դիմել է ոստիկանությանը:

Share |

Լրահոս

Loading...