Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում

13:03 08.04.2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվում է սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրին Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մայքլ Հովհաննիսյանը խմբային փուլն անցավ չորս հաղթանակով: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը հաղթահարեց ուկրաինացի մարզիկի արգելքը, ապա պարտվեց ամերիկացի մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նա զբաղեցրեց 49-րդ տեղը:

Էդուարդ Օվիկյանը եւս չորս հաղթանակով անցավ հաջորդ փուլ, սակայն պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում: Նա գրավեց 47-րդ տեղը:

Ռազմիկ Վարդանյանը խոցասուսեր զենքաձեւի խմբային փուլում դուրս մնաց հետագա պայքարից:

Share |

Լրահոս

Loading...