Կավանիի դուբլն օգնեց ՊՍԺ-ին ջախջախել Գենգամին (տեսանյութ)

01:26 10.04.2017

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ջախջախեց «Գենգամին»:

Խաղի հաշիվը բացեց Անխել Դի Մարիան, ապա դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Բլեզ Մատյուիդին:

Այս խաղից հետո փարիզյան ակումբը 71 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Գենգամը» 41 միավորով 10-րդ տեղում է:

ՊՍԺ-«Գենգամ»՝ 4:0

Գոլերը՝ Դի Մարիա (56), Կավանի (60, 70), Մատյուիդի (90+3)

Share |

Լրահոս

Loading...