Bild. Դորտմունդում պայթյուն է որոտացել, Բարտրան վիրավորվել է

22:13 11.04.2017

Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել,- տեղեկացնում է Bild-ը: Պայթյունի պատճառով կոտրվել են ավտոբուսի ապակիները:

Ըստ աղբյուրի` վիրավորվել է «բզեզների» մեկ ֆուտբոլիստ: Ենթադրվում է, որ դա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան է:

«Ռումբը պայթել է ավտոբուսի մոտ: Ֆուտբոլիստները գտնվում են ապահով վայրում: Մարզադաշտում ոչ մի վտանգավոր իր չեն գտել: Խնդրում ենք պահպանել հանգստություն: Ներկա պահին մարզադաշտում են գտնվում ոստիկանները: Մարնարասները` քիչ անց»,- նշում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Հնարավոր է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» և ֆրանսիական «Մոնակոյի» միջև հետաձգվի:

Share |

Լրահոս