Օուենը բացատրել է, թե ինչու է Մխիթարյանի համար բարդ եղել այդ դիրքից գոլի հեղինակ դառնալը

11:13 14.04.2017

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը բացատրել է, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար բարդ եղել գոլի հեղինակ դառնալ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Անդերլեխտի» հետ առաջին խաղում:

«Բոլորը գոլ էին ակնկալում նրանից, սակայն երբ նայում ենք այն դիրքին, որտեղից Մխիթարյանը հարվածեց, ապա կարծում եմ, որ դա այդքան էլ հեշտ չէր անել: Բոլորը կմտածեն, որ դատարկ դարպաս էր և հեշտ խնդիր, սակայն երբ գնդակը շարժվում է և ձախ ոտքով պետք է հարվածես... Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև չափազանց սուր անկյունը:

Այստեղ շատ կարևոր էր ճիշտ տեխնիկայի օգտագործումը: Այո, պետք է դարպասը գրավեք 10 դեպքից 9-ում, սակայն իրականում դա այդքան էլ հեշտ չէ անել»,- Օուենի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Share |

Լրահոս