Իսկո, Իսկո. Ռեալը ֆանտաստիկ հաղթանակ տարավ (տեսանյութ)

20:07 15.04.2017

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթանակ կորզեց Խիխոնի «Սպորտինգից»:

Հանդիպման 14-րդ րոպեին Չոպը բացել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Իսկոն հիանալի անցումներից հետո պատասխան գոլն է խփել:

50-րդ րոպեին Վեսգան նորից առաջ է մղել Խիխոնի թիմին: 9 րոպե անց Մորատան հավասարեցրել է հաշիվը:

Խաղի վերջին րոպեին հիանալի հանդիպում անցկացնող Իսկոն խփել է հաղթանակ գոլը:

Այս հաղթանակից հետո «արքայական» ակումբը 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս