Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Վարդարի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող

14:38 15.04.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է մակեդոնական ակումբի՝ մարտ ամսվա լավագույն խաղացող:

Այս մասին հայտնում է «Վարդարի» պաշտոնական կայքը:

«Վարդարը» քվեարկություն է անցկացրել երկրպագուների շրջանում, որի արդյունքում հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը՝ 63%:Երկրորդ տեղում հայտնված Խուան Ֆելիպե Ռիբեյրոն ստացել է ձայների 23%-ը, իսկ Դեյան Բլազևսկին (14%) եզրափակել է լավագույն եռյակը:

Հիշեցնենք՝ մարտ ամսվա ընթացքում հայ ֆուտբոլիստը «Վարդարի» կազմում Մակեդոնիայի առաջնության 3 հանդիպման է մասնակցել, և գոլի հեղինակ է դարձել «Մակեդոնիա ԳՊ»-ի հետ խաղում: 

Share |

Լրահոս