Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայում և Հունաստանում

15:20 15.04.2017

Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայում և Հունաստանում:

Այս մասին հայտնի է դարձել «ArmSport»-ին:

Բարսեղյանը, հիշեցնենք, 2016 թվականից է հանդես գալիս մակեդոնական ակումբում: Այս ընթացքում իր ակումբի կազմում 8 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բարսեղյանը երկրպագուների քվեարկության արդյունքում նաև ճանաչվել է «Վարդարի»՝ մարտ ամսվա լավագույն խաղացող:

 

Share |

Լրահոս