Մոնակոն կամային հաղթանակ տարավ. Ֆալկաոյի գոլ-գլուխգործոցը (տեսանյութ)

00:51 16.04.2017

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալել էր «Դիժոնին». տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով:

Հյուրերը 42-րդ րոպեին բացել են հաշիվը. աչքի է ընկել Սեդրիկ Վարոլը:

69-րդ րոպեին Դիրարը հավասարեցրել է հաշիվը: 81-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոն տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով խփել է հաղթական գոլը:

Հերթական 3 միավորից հետո «Մոնակոն» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս