Մոուրինյուն ու Կոնտեն Մխիթարյանի և Իբրահիմովիչի բացակայության մասին

19:03 16.04.2017

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալում է «Չելսիին»:

Մանչեսթերցիների մեկնարկային կազմից բացակայում են Հենրիխ Մխիթարյանը և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ դրա պատճառն է այդ ֆուտբոլիստների հոգնածությունը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր կազմում ունի բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ Հենրիխին և Զլատանին փոխարինելու համար:

Share |

Լրահոս