Նեյմար. Յուվենտուսի հետ խաղի մասին հորս ասած միտքը դուրս չի գալիս գլխիցս

01:35 17.04.2017

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարծիք է հայտնել, որ «կապտանռնագույնները» կարող են հաղթահարել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը և դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

«Պետք է հավատանք, որ կարող ենք դա անել։ Օրեր առաջ հայրս բան ասաց, որը դուրս չի գալիս գլխիցս։ Կարծում եմ՝ դրանք շատ ճիշտ խոսքեր են։ Նա ասաց, որ էական չէ, թե որ թիմի դեմ ենք խաղում, կարևորն այն է, որ «Բարսելոնան» ենք, և դա երբեք չի փոխվի։

Դա նշանակում է, որ կարող ենք առաջ գնալ։ Արել ենք դա մեկ անգամ, կարող ենք կրկնել։ Հավատում եմ թիմին և մեր ներուժին։ Կորցնելու բան չունենք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Canal Esporte Interativo»-ն։

Share |

Լրահոս