Մխիթարյանը կանգնեցրել է ավտոմեքենան անօթևանին օգնելու համար (ֆոտո)

10:23 18.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր Mercedes C3 AMG ավտոմեքենան «Սան Կարլո» ռեստորանում ընտանիքի հետ ընթրելու համար, հաղորդում է «Mirror»-ը:

28-ամյա ֆուտբոլիստը սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ, ինչից հետո 5 ֆունտ ստերլինգ տվել անօթևանին:

Բրիտանական պարբերականի համաձայն` Մխիթարյանը կտուգանվի 60 ֆունտ ստերլինգով ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար:

Share |

Լրահոս