NBA. Սան Անտոնիոյի և Քլիվլենդի հաղթանակներով

12:39 18.04.2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆի առաջին շրջանում կայացել են երկու խաղեր:

«Քլիվլենդը» տանը 117:111 հաշվով հաղթել է «Ինդիանային»: Տանտերերից Կայրի Իրվինգը վաստակել է 37 միավոր, Կևին Լավը` 27, Լեբրոն Ջեյմսը` 25: Այս հաղթանակի շնորհիվ «Քլիվլենդը» շարքի հաշիվը դարձրել է 2:0:

«Սան Անտոնիոն» 96:82 հաշվով հաղթել է «Մեմֆիսին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ Կևայ Լենարդը վաստակել է 37 միավոր: Այս շարքում «Սան Անտոնիոն» նույնպես հաղթում է 2:0 հաշվով:

Share |

Լրահոս