Վիդալ. Ռեալը վախեցավ, և սկսվեց մրցավարի շոուն. սա գողություն էր

11:00 19.04.2017

«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որը հեռացվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղում, դժգոհել է գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայի գործողություններից.

«Երբ Ռեալը վախեցավ, սկսվեց մրցավարի շոուն: Չեմպիոնների լիգայում նման գողություն չպետք է լինի: Մենք ամբողջությամբ զգացինք դա, և ունենք հարցեր:

Մենք ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ, և մեզ չափազանց զայրացնում է այն, որ նման մակարդակի հանդիպման ելքը վճռեց մրցավարը: Նա մի շարք սխալներ թույլ տվեց,և մեզ դուրս թողեց Չեմպիոնների լիգայից:

Երբ ձեզ այսպես նվաստացնում են, շատ դժվար է համակերպվել դրա հետ: Սա շատ է զայրացնում»,- Վիդալի խոսքերն է փոխանցում «The Guardian»-ը:

Share |

Լրահոս