Բրավոն Վիդալի հեռացման մասին. Դաշտում այդքան մրցավար կա, իսկ բոլորը կույր են

19:51 19.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հիասթափություն է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Ռեալ»-«Բավարիա» պատասխան հանդիպման ժամանակ մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

«Ցավոք, որ Արտուրոյին հեռացրեցին: Նա հասցրեց խաղալ գնդակին: Դաշտում այդքան մրցավար կա, սակայն բոլորը կույր են»,- Բրավոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում մրցավարը դաշտից սխալմամբ հեռացրել էր չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին:

Share |

Լրահոս