Ռոնալդու. Դեռևս վաղ է խոսել ՉԼ-ում Ռեալի 12-րդ հաղթանակի մասին

13:47 19.04.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ թիմի՝ Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակի մասին խոսելու համար դեռ շուտ է:

Պորտուգալացի ֆուտբոլիստն այս մասին ասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ կայացած խաղից հետո:

Խաղալով սեփական հարկի տակ՝ Զինեդին Զիդանի սաները լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթանակ տոնեցին և դուրս եկան կիսաեզրափակիչ.

«Դեռևս վաղ է խոսել «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում 12-րդ հաղթանակի մասին: Բայց Աստված տա, որ մենք հասնենք դրան և հաղթենք մրցաշարում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Share |

Լրահոս