Ալվես. Մեսսիի և Ինիեստայի պայմանագրե՞րը. տեսեք՝ Բարսելոնան ինձ հետ ինչպես վարվեց

12:22 19.04.2017

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որն այժմ պաշտպանում է «Յուվենտուսի» գույները, հերթական անգամ քննադատել է կատալոնական ակումբի ղեկավարությանը:

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո բրազիլացին և իսպանական գրանդը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, և նա համալրեց թուրինյան ակումբի շարքերը: Բայց այս անգամ Ալվեսը քննադատելու համար օգտագործել է կապտա-նռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիին և կիսապաշտպան Անդրես Ինիեստային:

Ակումբը բանակցություններ է վարում այս երկու ֆուտբոլիստների հետ՝ նրանց պայմանագրերը երկարաձգելու շուրջ.

«Մեսսիի և Ինիեստայի պայմանագրե՞րը: Հուսով եմ՝ ի շահ ֆուտբոլի, դրանք կերկարաձգվեն: Բայց տեսեք, թե ինչպեք «Բարսելոնան» վարվեց ինձ հետ: Եթե իմ կամքով լիներ, այդ ֆուտբոլիստների արձաններն արդեն կանգնեցված կլինեին «Կամպ Նոուի» դիմաց: Խոսքը «Բարսելոնայի» և համաշխարհային ֆուտբոլի երկու լեգենդի մասին է:

Իսկ լեգենդներին, նախևառաջ, պետք է համապատասխան կերպով վերաբերվել»,- Ալվեսի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:

Ինիեստայի և Մեսսիի գործող պայմանագրերը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ են մինչև 2018 թվականի ամառը:

Share |

Լրահոս