Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյի մրցաշարի 2-րդ շրջափուլում պարտվել է և դուրս մնացել պայքարից

15:54 19.04.2017

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը չի կարողացել հայտնվել Մոնտե-Կառլոյում ընթացող թենիսի մրցաշարի երրորդ փուլում՝ պարտվելով իսպանացի Պաբլո Կարենիո-Բուստային (13) 4:6, 4:6 հաշվով:

Հանդիպումը մեկ ժամ 28 րոպե է տևել: Ռուսաստանի առաջին ռակետը մեկ կրկնակի սխալ է թույլ տվել և 12 բրեյք-փոինթից 4-ն իրացրել է: Նրա մրցակցի հաշվին 2 էյս և 6 բրեյք կա:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Կարենիո-Բուստան կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ (2):

Share |

Լրահոս