Չեմպիոնների լիգա. Բարսելոնա-Յուվենտուս, Մոնակո-Բորուսիա Դ. խաղերի սպասումով

18:42 19.04.2017

Չեմպիոնների լիգայի հանդիպումները շարունակում են ֆուտբոլային երեկոների զարդը լինել: Այսօր՝ ապրիլի 19-ին կորոշվեն կիսաեզրափակչի մյուս 2 մասնակիցները: Ֆրանսիական «Մոնակոն» «Լուի II» մարզադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային», իսկ կատալոնական «Բարսելոնան» ուժերը կչափի Թուրինի «Յուվենտուսի» հետ:

«Բարսելոնա»-«Յուվենտուս»
1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում. առաջինը՝ 0:3
«Կամպ Նոու» ստադիոն, ժամը՝ 22:45
մրցավար՝ Բյորն Կյուիպերս (Հոլանդիա)
բուքմեյքերներ՝ 1.50 - 5.20 - 6.40

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի կենտրոնական դիմակայություններից մեկը: Առաջին խաղից հետո «Յուվեն» ահռելի առավելություն ունի: «Բարսան» սեփական հարկի տակ դարձյալ շատ ծանր իրավիճակում է և նորից պետք է փորձի հրաշք արարել, ինչը անհնարինին մոտ է:

Մարզիչների խոսքը հանդիպումից առաջ. 

Լուիս Էնրիկե. «Չեմ կարծում, որ «Բարսելոնայի» խնդիրները պաշտպանությունում լուծվել են մեկ շաբաթում: Պետք է օգտվենք դրանից: Պետք է խելացի գործենք և ճիշտ գնահատենք իրավիճակը, երբ գրոհել, երբ պաշտպանվել»:

Մասիմիլիանո Ալեգրի. ««Դրությունը նման է ՊՍԺ-ի հետ խաղին, սակայն պետք է ավելի քիչ գնդակ խփենք հաշիվը հավասարեցնելու համար: Սակայն կարծում եմ` «Յուվենտուսը» շանսեր ունենալու է, այդ պատճառով մեկ նպատակն է 5 գոլի հեղինակ դառնալը»:

Հավանական մեկնարկային կազմեր.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Պիկե, Ումտիտի, Ալբա, Ռոբերտո, Մասկերանո, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսսի, Սուարես, Նեյմար

«Յուվենտուս». Բուֆոն, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Ալվես, Խեդիրա, Պյանիչ, Դիբալա, Մանջուկիչ, Կուադրադո, Իգուաին

«Մոնակո» (Ֆրանսիա»)-«Բորուսիա» Դ. (Գերմանիա)
¼ եզրափակիչ, պատասխան հանդիպում. Առաջինը` 3:2
«Լուի II» ստադիոն, ժամը` 22:45
Մրցավար` Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Բուքմեյքերներ` 3:20 - 4:20 - 2:14

Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում «Մոնակոն» վստահ հաղթանակ տարավ, չնայած որ բաց թողեց երկու գնդակ:

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնակում և ՊՍԺ-ի հետ պայքարում է Ֆրանսիայի չեմպիոնության համար: Շաբաթ օրը Ժարդիմի գլխավորած թիմը սեփական հարկի տակ առանց դժվարության հաղթեցին «Դիժոնին» (2:1): Դորտմունդցիները Գերմանիայի առաջնությունում հաղթել են «Այնթրախտին» (3:1):

«Մոնակոյի» կազմում բացակայում են վնասվածք ունեցող Բոշիլյան և Գուիդո Կարիլյոն: Հարցականի տակ է նաև Ջիբրիլ Սիդիբեի մասնակցությունը: Դեղին քարտերի պատճառով որակազրկված է Ֆաբինյոն:

«Բորուսիայի» կազմում վնասվածք ունեն Մարկ Բարտրան, Էրիկ Դուրմը, Մարիո Գյոտցեն, Յակոբ Լարսենը և Անդրե Շյուրլեն: Հարցականի տակ է նաև Մարկո Ռոյսի և Էմրե Մորի մասնակցությունը:

Հավանական մեկնարկային կազմեր.

«Մոնակո». Սուբաշիչ, Տուրե, Գլիկ, Ժեմերսոն, Մենդի, Մոուտինյո, Բակայոկո, Սիլվա, Լեմար, Ֆալկաո, Մբապե

«Բորուսիա» Դ. Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Բենդեր, Շմելցեր, Վայգլ, Դեմբելե, Կաստրո, Գերերո, Ռոյս, Օբամեյանգ

Share |

Լրահոս