Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը կրկին հաղթեց

21:21 19.04.2017

Գերմանական Բադեն Բադենում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Մաթիաս Բլյուբաումին:

Գերմանացին իր պարտությունն ընդունել է 46-րդ քայլում:

Այս տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Արոնյանը վաստակած 3 միավորով այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս