Պայթյունի ժամանակ վիրավորված Բարտրան ներկա կլինի Մոնակո-Բորուսիա խաղին

19:33 19.04.2017

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան մեկնել է Մոնակո` աջակցելու իր թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Մոնակոյի» հետ պատասխան հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, 26-ամյա իսպանացին խաղից առաջ կայցելի դորտմունդցիների հանդերձարան, որպեսզի մոտիվացնի ակումբակիցներին:

Բարտրան վիրավորվել էր Դորտմունդում առաջին խաղից առաջ կայացած ավտոբուսի պայթյունի պատճառով: Նրա մոտ ախտորոշվել էր կոտրվածք, ինչի պատճառով Բարտրան վիրահատվել է և բաց կթողնի մոտ 4 շաբաթ:

«Մոնակո»-«Բորուսիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս