Բալակ. Գուցե, Ռեալ-Բավարիա խաղը պետք է վերախաղարկե՞լ

11:45 19.04.2017

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը գոհ չի մնացել մրցավարությունից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ»-«Բավարիա» (4:2) խաղում:

Հանդիպման 84-րդ րոպեին գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը դաշտից հեռացրել է մյունխենցիների կիսապաշտպան Արտուրո Վիդալին, իսկ հետո չի արձանագրել խաղից դուրս վիճակը, երբ Ռոնալդուն 105-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը:

«Սկանդալ: Չկա կարմիր քարտ: Եվս մեկ սկանդալ: Մետրանոց խաղից դուրս: Գուցե, իրականում պետք է վերախաղարկու՞մ կազմակերպել»,- գրել է Բալակը Թվիթերի իր միկրոբլոգում:

Share |

Լրահոս