Մոուրինյու. Ցանկանում եմ, որ Մարսիալը սկսի անել այն, ինչ դուր է գալիս ինձ

21:05 19.04.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան խաղից առաջ անդրադարձել է մի շարք ֆուտբոլիստների:

«Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբների համար Եվրոպա լիգայի սկզբնական փուլերում մոտիվացիան ցածր մակարդակի վրա է, սակայն քառորդ եզրափակչից դա պետք է փոխվի: Եթե բաց չթողնենք «Անդերլեխտի» հետ խաղում, դուրս կգանք հաջորդ փուլ: Դա հաճելի է գիտակցել: Անգլիայի առաջնության տնային խաղերի մեր վիճակագրությունն այնքան էլ լավը չէ, սակայն Եվրոպա լիգայում այն կատարյալ է:

Միշտ աջակցում եմ Մարկուս Ռեշֆորդին, նույնիսկ երբ որ նա գոլերի հեղինակ չի դառնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա միշտ շարժվում է այն ուղղությամբ, որով ես եմ ցանկանում: Անտոնի Մարսիալը մեծ ներուժ ունի և կարող է հաջող հանդես գալ իմ թիմում, սակայն ցանկանում եմ, որ նա սկսի անել այն, ինչ ինձ է դուր գալիս»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս