Մարեյն առաջին հաղթանակն է տարել վերջին 1.5 ամսում

18:22 19.04.2017

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը Մոնտե Կարլոյի մրցաշարի մեկնարկային խաղում 7:5, 7:5 հաշվով հաղթել է Ժիլ Մյուլերին: Սա բրիտանացու առաջին հաղթանակն է Դուբայի մրցաշարից հետո:

Դրանից հետո 29-ամյա թենիսիստը պարտվել է Ինդիանա Ուելսի մեկնարկային խաղում և բաց է թողել Մայամիի մրցաշարի վնասվածքի պատճառով:

Մոնակոյի մրցաշարի երրորդ շրջանում Մարեյի մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոս-Վինոլասը:

Share |

Լրահոս