Ոտքը կոտրած Նոյերի համար մրցաշրջանն ավարտված է

18:59 19.04.2017

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն այլևս չի օգնի Մյունխենի «Բավարիային» ընթացիկ մրցաշրջանում:

Ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում (2:4):

«Նոյերը լուրջ վնասվածք է ստացել: Նա շարքից դուրս է մնացել 8 շաբաթով»,- ասել է գերմանական ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Share |

Լրահոս