Ռեալը խաղից դուրս վիճակից խփած գոլի և Մարսելոյի հիանալի խաղի շնորհիվ հաղթեց Բավարիային (տեսանյութ)

01:12 19.04.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային», որին հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 4:2:

Առաջին խաղակեսում գոլ չի խփվել:

Երկրորդ կեսի մեկնարկից 8 րոպե անց Լևանդովսկին 11 մետրանոցից դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը:

76-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրել է հաշիվը, իսկ 2 րոպե անց Ռամոսը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

84-րդ րոպեին Արթուրո Վիդալը 2-րդ դեղին քարտով հեռացվել է խաղադաշտից: Թիմերը 1:2 հաշվով գնացին լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» անկասելի էր, կարողացավ խփել 3 գոլ:

Նախ 105-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտ խաղից դուրս վիճակից գրավեց դարպասը, ապա 5 րոպե անց Մարսելոյի փայլուն անցումից հետո գնդակն ուղարկեց արդեն դատարկ դարպասը:

Image may contain: people playing sport

Երկու րոպե անց Մարկոս Ասենսիոն դրեց խաղի վերջակետը՝ 4:2:

«Արքայական» ակումբը նախորդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով: Զինեդին Զիդանի թիմը կիսաեզրափակչում է:

Share |

Լրահոս