Վիդալը, Լևանդովսկին և Տիագոն Ռեալի հետ խաղից հետո ներխուժել են մրցավարական սենյակ և վիրավորել նրանց

12:46 19.04.2017

«Բավարիայի» խաղացողներ Արտուրո Վիդալը, Ռոբերտ Լևանդովսկին և Տիագո Ալկանտարան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ անցկացրած պատասխան խաղից հետո (4:2) ներխուժել են մրցավարների սենյակ:

Այս մասին հայտնում է «AS»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստները ներխուժել են մրցավարների հանդերձարան և վիրավորել նրանց: Նշվում է, որ ֆուտբոլիստներին հեռացրել են ոստիկանության աշխատակիցները՝ կոնֆլիկտը կանխելու համար:

Խաղից հետո վեճեր են հասունացել մրցավարի կողմից Վիդալի հեռացման և Ռոնալդուի՝ խաղից դուրս իրավիճակից խփած գոլն արձանագրելու պատճառով:

Share |

Լրահոս