Ռուսլան Կորյանը ճանաչվել է Զենիթ-2-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

12:00 19.04.2017

Հայաստանի հավաքականի և «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանն ակումբի երկրպագուների վարկածով ճանաչվել է «Զենիթ-2»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող:

Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը: Կորյանը ստացել է ձայների 50%-ը:

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 32-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի նվազագույն հաշվով հաղթել էր «Զենիթ-2»-ին: Իսկ «Խաբարովսկի» կազմում միակ գնդակը հեղինակել էր հենց Կորյանը՝ 89-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Հայ ֆուտբոլիստն այդ խաղում փոխարինվել էր 90+1 րոպեին:

Share |

Լրահոս