Սիմոն Մարտիրոսյան. Անհաղթահարելի մարդիկ չկան

13:45 19.04.2017

Խորվաթիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն armsport.am-ի հետ զրույցում խոսել է ԵԱ-ի և առաջիկա անելիքների մասին:

 - Ձեզ համար ինչպիսի՞ն ստացվեց Եվրոպայի առաջնությունը:

 - Գնահատում եմ նորմալ: Դարձել եմ չեմպիոն, ուստի կատարել եմ իմ առջև դրած առաջադրանքը:

 - Կա՞ հանգամանք, որում, ըստ Ձեզ, թերացել եք:

 - Պոկում վարժությունում կարող էի ավելին: Ինչպես գիտեք, Ռիոյում բարձրացրել եմ 190 կգ կշռող ծանրաձողը, իսկ Սպլիտում՝ 184 կգ: Հրում վարժությունում ամեն ինչ լավ է, 230 կգ-ն վարժությունում երբևէ իմ բարձրացրած ամենածանր քաշն է:

Մասնագիտական մանրուքներ են, որոնք կշտկեմ, տեխնիկական առումով ամեն ինչ ավելի կբարելավեմ, որպեսզի կիլոգրամներն ավելանան:

 - Մարզիչների գնահատականն ինչպիսի՞ն է:

 - Հրումից հետո լավ (ժպտում է,- խմբ.), նրանք գոհ էին:

  - ԵԱ-ից հետո ի՞նչն է առաջնային դառնում Ձեզ համար:

 - Առջևում կան Ուսանողական խաղերը, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունները; Պետք է լավ պատրաստվել: Ես արդյունքների բարելավման եմ գնում:

 - Բնականաբար, աշխարհի առաջնությունում ամեն ինչ ավելի բարդ կլինի...

 - Անհաղթահարելի մարդիկ չկան: Ես ամեն օր մարզվելու եմ ցանկալի արդյունքի հասնելու համար: Առջևում բավականին ժամանակ կա:

Share |

Լրահոս