Ջոն Թերիի հրաժեշտի նամակը

14:07 19.04.2017

Լոնդոնի «Չելսիի» ավագ, պաշտպան Ջոն Թերին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «ազնվականներին», հրաժեշտի նամակ է գրել:

36-ամյա անգլիացի ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես գալիս շուրջ 22 տարի: Թերին իր նամակում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, ում գլխավորությամբ «Չելսին» դարձել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը:

«Մեծ լարվածությամբ կարող եմ հաստատել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է «Չելսիում»: Իմ և ընտանիքիս համար սա կյանքի ամենակարևորագույն որոշումն է: Զգում եմ, որ դեռ կարող եմ խաղալ, սակայն ոչ «Չելսիում»: Եկել է նոր մարտահրավերի ժամանակը:

Շնորհակալ եմ ծնողներիս, եղբորս և «Չելսիին»` հնարավորություն տալու և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին: Մենք` ֆուտբոլիստներս պրոֆեսիոնալ երազանքներն իրականացնելու հնարավորություն ստացանք, իսկ «Չելսիում» նոր ժամանակահատված սկսվեց: Ակումբը դարձավ աշխարհի լավագույններից մեկը: Այդիսկ պատճառով անձամբ շնորհակալություն եմ հայտնում Ռոման Աբրամովիչին և տնօրենների խորհրդին: 

«Չելսին» իմ կյանքն է: Շնորհակալություն թիմակիցներիս և մարզիչներին, ովքեր այս տարիների ընթացքում ինձ հետ են եղել: Երբեք չեմ կարող իմ սերը հայտնել երկրպագուներին: Երկրպագուների աջակցությունը միշտ ֆենոմենալ է եղել: Դուք իմ հաջողության մեջ կարևոր դեր եք խաղացել: 

Ցանկանում եմ ընդգծել, որ ֆուտբոլային ճանապարհորդությունը դեռ չի վերջացել: Սակայն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ես կենտրոնացված եմ «Չելսիի» խաղերի վրա: Հպարտ եմ, որ ակումբի ավագն եմ և հուսով եմ, որ կվերադառնամ»,- Թերիի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս