Յուվենտուսին շրջապատել են «կապտանռնագույն» շնաձկները (ծաղրանկար)

12:38 19.04.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի` «Բարսելոնա»-«Յուվենտուս» խաղից առաջ «ծեր սինյորայի» պաշտպան Ջորջո Կիելինին նշել է, որ «կապտանռնագույնների» հարձակման գծում հանդես եկող ֆուտբոլիստները նման են շնաձկների:

«Սուարեսը, Մեսսին և Նեյմարը նման են շնաձկների: Եթե նրանք զգան արյան հոտը, ապա կհարձակվեն»,- ասել էր իտալացի ֆուտբոլիստը:

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է այդ թեմային և ներկայացրել հետաքրքիր ծաղրանկար:

Share |

Լրահոս